Եվրոպային «Քովիդ-19»-ից մահացության աճ է սպառնում պատվաստման տեմպերի դանդաղման ֆոնին. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) լրջորեն անհանգստացած են Եվրոպայում COVID-19-ի դեմ պատվաստման տեմպերի դանդաղումից և երկյուղում են մինչև ձմեռ ախտահարվածների շրջանում մահացության ցուցանիշների զգալի աճից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրեն Հանս Քլյուգեն:
«Պատվաստումն անցկացնելու լճացումը մեր տարածաշրջանում լուրջ անհանգստություն Է առաջացնում»,-ասել Է Քլյուգեն՝ հանդես գալով ճեպազրույցում: Նա ընդգծել Է, որ Եվրոպայում պատվաստման դանդաղող տեմպերի ֆոնին մինչև այս տարվա դեկտեմբեր կարող Է գրեթե քառորդ միլիոն մարդ մահանալ կորոնավիրուսից: