Ռուս խաղաղապահները հնարքներ են մշակել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների հայտնաբերմանն ու հնարավոր հարձակումների կանխմանը. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության պարապմունքների շրջանակում վարժանքներ են իրականացրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովման համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, վարժանքներն անցկացվել են 6 ուսումնական կետում: Զինծառայողները նոր ռազմավարական հնարքներ և գործողություններ են մշակել՝ ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:
Ուսումնավարժանքի շրջանակում իրականացված գործողությունների առանձնահատկությունը անօդաչու թռչող սարքի բացահայտմանն համար արվող հնարքներն էին:
Ավելին․․․