Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակման առիթով
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը:
Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, պարոն վարչապետ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
2021թ․սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար խորացել և ընդլայնվել են։ Ուրախ եմ, որ Ավստրիական զարգացման գործակալությունը մեծապես ակտիվացրել է իր ներգրավվածությունը վերջին տարիների ընթացքում։ Ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության համատեքստում։ Այս ամռանը ԱԶԳ-ն լիարժեք գրասենյակ է բացել Հայաստանում։ Ակնկալում եմ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում նաև տնտեսական ոլորտում։