Ռոբերտ Ֆ. Քենեդիի սպանության հեղինակը կարող է վաղաժամկետ ազատ արձակվել բանտից
Կալիֆոռնիայի վաղաժամ ազատ արձակման խորհուրդը կողմ է քվեարկել 1968 թվականին նախագահական դեմոկրատ թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդիի սպանության համար դատապարտված Սերհան Սերհանին ազատ արձակելուն:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Սերհան Սերհանը բանտում անցկացրել է 53 տարի՝ Լոս Անջելեսում իր նախընտրական ելույթի ժամանակ Քենեդուն սպանելու համար:
Քվեարկությունը, որի ընթացքում ընդգծվել է, որ վերջինս վտանգ չի ներկայացնում հանրության համար, անպայմանորեն չի երաշխավորում, որ 77-ամյա դատապարտյալն ազատության մեջ կհայտնվի: Որոշումն այժմ պետք է կայացնի Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը:
Պաղեստինական ծագում ունեցող ներգաղթյալն իր բանտարկության ընթացքում 16-րդ անգամ է դիմել վաղաժամկետ ազատ արձակման համար: Վերջինս սպանությունից հետո նշել էր, որ այդ քայլին է գնացել այն ժամանակ սենատոր Քենեդիի կողմից Իսրայելին օգնություն տրամադրելուն աջակցելու պատճառով:
Ավելին․․․