Ճապոնիայում 2 մարդ է մահացել Moderna-ի հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո
Վերջին մեկ ամսում Ճապոնիայում երկու մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը ստանալուց հետո:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության նախարարության հայտարարությանը, խոսքը հակակորոնավիրուսային պատվաստանյութի այն խմբաքանակի մասին է, որում «օտար նյութեր» էին հայտնաբերվել:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին մեկ ամսում մոտ 30 տարեկան երկու տղամարդ մահացել է ամերիկյան ընկերության դեղամիջոցն ստանալուց հետո մի քանի օրվա ընթացքում: Մահվան պատճառները հետաքննվում են: Դեռևս պարզ չէ՝ արդյոք հայտնաբերված խառնուրդն առկա է եղել այն սրվակներում, որոնք կիրառվել են երիտսարադների պատվաստման ժամանակ, թե ոչ:
Ավելին․․․