Պերուում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն անդունդն է ընկել. 16 մարդ մահացել է
Պերուի Ապուրիմակ շրջանի Կոտաբամբաս նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, ևս 2-ը տուժել են: Այս մասին հայտնում է Պերուի ռադիոն:
Հաղորդվում է, որ ավտոբուստը, որը տեղափոխում էր պղնձի հանքավայրի աշխատակիցներին, անդունդն է ընկել: Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են փրկրարներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսն անդունդն է գլորվել 100 մետր բարձրությունից:
Ավելին․․․