Կուբայի իշխանությունները փոթորկի պատճառով 10 հազար բնակչի են տարհանել
Կուբայի իշխանություններն ավելի քան 10 հազար բնակչի են տարհանել երկրի արևմտյան շրջաններից՝ կապված այդ հատվածներում «Իդա» փոթորկի հարվածելու վտանգի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փոթորիկն արդեն անցել է Կուբայի արևմտյան Հուվենտուդ կղզու վրայով, այդտեղ ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Իշխանությունները հայտնել են, որ խոշոր վնաս չի հասցվել:
Ավելին․․․