«Թալիբանը» Թուրքիային խնդրել է ղեկավարել Քաբուլի օդանավակայանի աշխատանքը
Թուրքիան դիմում է ստացել «Թալիբանից» Քաբուլի օդանավակայանի աշխատանքը ղեկավարելու մասին, սակայն Անկարան դեռևս չի դիտարկում այդ հարցը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք դիմում ենք ստացել «Թալիբանից» մայրաքաղաքի օդանավակայանը կառավարելու համար: Նրանք ասել են, որ անվտանգության համար իրենք են պատասխանատու լինելու, իսկ ղեկավարությունը մենք պետք է իրականացնենք: Սակայն մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցով: Այժմ մեր առաջնահերթությունն այնտեղից մեր քաղաքացիներն և զինվորականներին տարհանելն է: Մենք պետք է տեսնենք ընդհանուր պատկերն Աֆղանստանում, այժմ այնտեղ բացակայում է իշխանությունը: Երբ իրավիճակը պարզաբանվի, մենք կդիտարկենք այդ հարցը»,- ասել է Էրդողանը:
Ավելին․․․