Ճապոնիայում մահապատժի են դատապարտել յակուձայի ամենավտանգավոր խմբավորման ղեկավարին
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի շրջանային դատարանը մահապատժի է դատապարտել յակուձայի (ճապոնական մաֆիա) խմբավորման՝ «Կուդոկայ» խոշոր գանգստերական սինդիկատի ղեկավարին, որին պաշտոնապես «հատկապես վտանգավոր» կարգավիճակ էր տրվել:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ճապոնական հեռուստաալիքին, դատավճիռը կայացվել է 74-ամյա Սատորու Նոմուրայի նկատմամբ, որը ձերբակալվել էր 2014 թվականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել 1998 թվականին Կիտակյուսյու քաղաքի ձկնորդական միավորումներից մեկի ղեկավարին սպանելու, ինչպես նաև ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Նոմուրան իրեն մեղավոր չի ճանաչել:
Ավելին․․․