Հայաստանում կիրականացվի անասնաբուժության բնագավառի նոր ծրագիր. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանն այսօր տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը: Այա մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:
Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել մինչև տարվա վերջ: Արդյունքում ակնկալվում է ունենալ անասնաշուկաների և սպանդանոցների աշխատանքների բարելավման ուղեցույց, որը կնպաստի կենդանական հիվանդությունների տարածման կանխարգելմանը: