Ռուսաստանն ուժեղացրել է Տաջիկստանի ռազմաբազան
«Կոռնետ» հակատանկային նոր հրթիռային համալիրների խմբաքանակ Է հասցվել Տաջիկստան՝ այստեղ տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան սպառազինելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՕ) մամուլի ծառայությունը:
«Տաջիկստանում տեղաբաշխված 201-րդ ռուսաստանյան ռազմաբազան սպառազինելու համար այստեղ Է հասցվել արդի «Կոռնետ» հակատանկային հրթիռային համալիրների (ՀՏՀՀ) խմբաքանակ: Նոր համալիրները գտնվում են ռուսաստանյան միավորման հրետանային ստորաբաժանումների սպառազինության մեջ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: