Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Politics

Պարտված դեմքով երկիրը չի կարող հաջողություն արձանագրել, վերականգնումը կարող է սկսվել, երբ գործող վարչապետը լքի զբաղեցրած աթոռը, իսկ դա լինելու է ավելի քան շուտ. Նազարյան

Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ «Արյունոտ ձեռքերով խաղաղություն չեն բերում» վերտառությամբ հոդվածը:

Տեղեկանալով, որ այսօր ԱԺ-ում ներկայացվելու է կառավարության ծրագիրը, հերոս տղերքից մեկի հայրը հանդիպեց ինձ, իր հետ բերելով որդու արնաշաղախ զինգրքույկը, խնդրելով այն ինձ հետ տանել ԱԺ, ցուցադրել նրան, ով մեր երկիր պատերազմ եւ պարտություն բերեց ու հարցնել՝ Արցախում մեր տղերքի արյունն է թափվել, դու պատասխանատվության ու մեղքի զգացո՞ւմ ունես, ու ինչպե՞ս ես այսքանից հետո մնում այս պաշտոնում։

Ես այսօր պարտության ճարտարապետի ներկայությամբ ԱԺ-ում չէի կարող լինել, քանի որ մեր հերոս տղերքի ծնողների մեծամասնության հավանությունը չունեի, այդ իսկ պատճառով հարցը խնդրել եմ հնչեցնել իմ գործըներոջը, իսկ հիմա արձանագրում եմ, որ այն օրը, երբ հերոս տղերքից մեկի մարմինը տասն ամիս անատոմիկներից մեկում պահելուց հետո են միայն հարկ համարել հանձնել ընտանիքին, մեր երկիր աղետ բերած անձնավորությունը հայտարարում է, թե խաղաղություն է կառուցելու, կարծես խաղաղությանը մեր հրաշք տղերքն էին խանգարում։

Նա ասում է, թե հայկական կողմն ունի մոտ 3 հազար 700 զոհ։ Ի վերջո կողմնորոշվեք, թե ինչ թիվ եք հրապարակում։ Ամեն անգամ նոր ու անհասկանալի թվեր եք հրապարակում՝ նորից ու նորից ցավ պատճառելով զոհերի եւ անհետ կորած տղերքի ծնողներին, հարազատներին։ Խոսում է Արցախի զարգացման մասին՝ խուսափելով Արցախի Հանրապետություն ձեւակերպումից։

Խաղաղությունից խոսում է մի մարդ, ով, ասելով, թե ոնց ուզում բանակցում է, սկսում է իր բանակցային կետից, բացականչելով Արցախը Հայաստան է եւ վերջ՝ մեր տուն, մեր երկիր արյուն եւ պարտություն բերեց։

Նա այս ամենին վերաբերում է սովորական սերիալի, որի հերոսն առաջին եթերաշրջանում ավերում է երկիրը, իսկ երկրորդում ժողովրդին ասում, թե թույլ տվեք վերականգնել եւ զարգացնել երկիրը։

Իրականում ներկայացված ծրագիրը չէ խնդիրը։ Այնտեղ գուցե հրաշալի ձեւակերպումներ եւ լավ նախաձեռնություններ կան, բայց խնդիրների խնդիրն այն է, որ պարտության ճարտարապետի գլխավորությամբ մեզ մոտ ոչ մի հաջողություն չի կարող լինել։ Պարտված դեմքով երկիրը չի կարող հաջողություն արձանագրել։

Առնվազն հինգ հարյուր ուժայինի ուղեկցությամբ Ազգային ժողովում տեղաշարժվող անձը չի կարող զարգացում եւ խաղաղություն բերել։ Նա կարող է միայն վախերի եւ նրա տարածման ծրագիր ներկայացնել։

Առկա իրողությունները հուշում են, աղաղակում են, որ այս կառավարությունը ոչ միայն հնգամյա, այլ անգամ հնգամսյա ծրագիր ներկայացնելու ռեսուրս չունի։

Ավելին․․․