ՄՈԲ-ով երկրի անվտանգություն չեք ապահովի, փրկություն չէ․ Լարիսա Ալավերդյանը՝ իշխանություններին (տեսանյութ)
ՄՈԲ-ով երկրի անվտանգություն չեք ապահովի, այս իրավիճակում նման հայտարարությունները, քայլերը քաղաքական առումով անմեղսունակության նման են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Չի կարելի, ինչի եք խոսում ՄՈԲ-ի մասին, այդ ուր է բանակը, ինչի չեք խոսում բանակի հզորացման մասին, այն առնվազն չքանդելու որոշակի քայլերի մասին»,-մանրամասնեց նա։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ՄՈԲ-ի մասին որպես փրկության քայլ են ներկայացնում ՔՊ անդամները՝ Նիկոլ Փաշինյանի աներորդուց սկսած։ Ըստ նրա՝ պաշտպանության նորանշանակ նախարարը թեև պրոֆեսիոնալ է, բայց, թողած բոլոր հարցերը, չի կարծում, որ ճիշտ է այս վտանգավոր պահին սննդի հացերի մասին խոսել։
«Պետք է խոսել այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, ինչ միջոցներ են ներդրվում բանակի քայքայումը կանգնեցնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում: