Գեղարքունիքում բախվել են Ակունք գյուղը սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու ՎԱԶ 2107-ը. կան վիրավորներ. shamshyan.com
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Գարսևան Բոյախչյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 61-ամյա Սամվել Մանուկյանի վարած ՊԱԶ 672 մակնիշի ավտոբուսը, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Կ. Բոյախչյանը և նրա ուղևոր՝ 61-ամյա Սեյրան Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ ՊԱԶ-ը պատկանում է Ակունք գյուղին և այն շահագործվում է Ակունք գյուղից դեպի Վարդենիս երթուղում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Ավելին․․․