Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 385, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 237 634 է, մահվան դեպքերինը՝ 5898
Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 385 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 634-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4752 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Օգոստոսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1146 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5898-ի:
Ավելին․․․