Վերջ տալ ստահոդ լուրերին ու բամբասանքին․ թիրախում կրկին Ծառուկյանն է
Գիտեք, ինձ միշտ թվացել է, որ մենք մեր տեղեկատվական դաշտը օգտագործում ենք ոչ թե որևէ բարիք ստեղծելու, բարիք ստեղծողներին խրախուսելու, լավ օրինակը ի ցույց դնելու, այլ՝ ամեն ինչ սևացնելու, պախարակելու, փչացնելու համար։
Պարզ օրինակ՝ համացանցում որոնեք Գագիկ Ծառուկյանի անունը՝ միլիոնավոր նյութեր կբերի նրա բարի գործերի, սպորտում ներդրած վիթխարի միջոցների, երկիր հրավիրած հազարավոր գործարարների, տասնյակ հազարավոր աշխատատեղերի, կառուցած եկեղեցիների ու մշակութային կենտրոնների մասին, և ուղղակի հպանցիկ հայացք նետեք վերջին օրերին մամուլի հայտնի միջոցների կողմից նրա մասին հրապարակված նյութերին։
Բամբասանք, կոնտեքստից կտրված լուրեր, ակնհայտ կեղծ ու շինծու, սովետական շրջանի հոտ եկող ՛՛մատերիալներ՛՛․․․
Մի օր պետք է վերջ տանք այս գործելաոճին, հանրությունը հոգնել է այս թիրախավորված արշավներից, ինչու եք այս երկրին թիկունք կանգնած և դեռ ամուր կանգնած մարդկանց ոտքի տակը փորում, մի քանի արարող մարդ է մնացել այս երկրում, դա է"լ ձեզ հանգիստ չի տալիս։
Բավական է ցեխ շպրտեք։ Կամ բարիք ստեղծեք, կամ, առնվազն, մի չարախոսեք այն ստեղծողների հասցեին։