Ֆրանսիայում հրաձգության հետևանքով դեռահաս է մահացել
Հրաձգություն է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավային Մարսելի շրջանում, ինչի հետևանքով մեկ դեռահաս մահացել է, երկուսը՝ վիրավորվել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, կրակահերթի հետևանքով 14-ամյա պատանի է մահացել: Եվս երկու դեռահաս՝ 14 և 8-ամյա, թեթև վիրավորում են ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Մարսելի 14-րդ շրջանի Սեն-Բարտելեմի թաղամասում չորեքշաբթի երեկոյան:
Դատախազությունից կարծիք են հայտնել, որ հարձակումն, ամենայն հավանականությամբ, իրականացրել են երկու անձինք մոտոցիկլետով, որոնք զինված են եղել Կալաշնիկով տեսակի ավտոմատով, որով էլ կրակ են բացել փողոցի ուղղությամբ:
Ավելին․․․