Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ թվով աճել է
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 504 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 235 675-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4716 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1139 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5855-ի: