Արցախի պետական նախարարն ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննարկվել են Արցախի գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Պետական նախարարը կարևորել է Արցախի գիտակրթական ոլորտում նոր ձևաչափերի ու հնարավորությունների գործարկումը, գիտելիքի տարածման և ուսումնառության որակի շարունակական բարելավումը, ինչը մեծապես հնարավոր կդառնա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցության շնորհիվ: Արտակ Բեգլարյանը երախտագիտություն է հայտնել հյուրին՝ Արցախի գիտական կենտրոնի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: