Վստահ եմ՝ ՌԴ-ն բարեկամական հարաբերություններ է ունենալու Աֆղանստանի ապագա իշխանությունների հետ. Կաբուլով
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի գծով Երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Կաբուլովը ТАСС-ին հայտնել է, որ երկուշաբթի օրվանից հեռախոսակապի միջոցով շփումներ է ունենալու Թալիբանի ներկայացուցիչների հետ:
«Վաղվանից հեռախոսով շփվելու եմ»-, ասել է Կաբուլովը՝ պատասխանեով այն հարցին, թե արդյոք ՌԴ դեսպանը Քաբուլում հանդիպելու է Թալիբանի ներկայացուցիչների հետ:
Կաբուլովը նաև նշել է, որ վստահ է՝ ՌԴ-ն բարեկամական հարաբերություններ է ունենալու Աֆղանստանի ապագա իշխանությունների հետ. «Ես ոչ միայն հույս ունեմ, ես վստահ եմ դրանում»,- ասել է նա: