Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում անտանելի շոգ է սպասվում
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 15-20-ը` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում օգոստոսի 15-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: