Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Culture

Այսօր Խաղողօրհնեքի՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

Այսօր տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Վերափոխումն Սբ Աստվածածնի, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի որպես Խաղողօրհնեք: Սա Տիրամորը նվիրված տոներից մեկն է, որը համարվում է ամենահինը:

Ըստ առաջին դարի ականատեսների վկայություններով կազմված եկեղեցական ավանդույթի՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա պիտի կրկին հանդիպի իր Որդուն։

Մեծ ուրախությամբ լսելով այդ լուրը՝ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր նրա հոգին բաժանվել է մարմնից։ Երեք օր շարունակ նրա շիրիմին այցելողները զարմանքով պատմել են այդտեղից ճառագող զարմանալի լույսի մասին։ Երրորդ օրը հրեշտակներն իրենց ձեռքերին վեր են բարձրացրել Տիրամոր մարմինը, ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է քրիստոնեության անկյունաքարային դրույթը՝ մարդը հարություն է առնում նաև մարմնով.  ըստ էության նա անմահ է։ Այսօրվա տոնը քրիստոնյային հիշեցնում է  հենց այդ մասին։

Այսօր պատարագի ավարտին եկեղեցում օրհնվում և բաժանվում են բազմախորհուրդ խաղողի ողկույզները։ Հնում ընդունված էր մինչև խաղաղօրհնեքը խաղող չճաշակել, տոնը նշվում էր ողջ համայնքով՝ մեծ հանդիսությամբ, երգ ու պարով։ Հայոց աշխարհի տարբեր վայրերում հատուկ այս օրվա համար կան ավանդական ուտեստների բաղադրատոմսեր։ Դրանցից մեկը խաղողօրհնեքի հալվան է. այն պատրաստում են փոխինձը յուղ ու մեղրաջրով դաղելով, և երբ
զանգվածը ոսկեգույն է դառնում, ավելացնում են այնքան ջուր, որ ստացվի պինդ զանգված, լցնում ափսեի մեջ, նախշում խաչերով կամ ուղղահայաց գծերով։

Տոնական սեղանից առավել կարևորվում էր երգ ու պարը, հատկապես, «Աստվածածնա» պարը։ Իր ակունքներում այս պարը հեթանոսական մայր Աստվածության պաշտանմունքի մնացորդների հետ է առնչվում, պարը նվիրված էր պտղաբերության դիցուհի Անահիտին։ Նախաքրիստոնեական շրջանում ևս կատարվում էր խաղողօրհնություն՝ պտղաբերություն խորհրդանշող արարողություն, և ծիսակարգի բաղադրիչ էր այս պարը:
Ավելին․․․