Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

Կոտայքում 39-ամյա տղամարդը բռնության սպառնալիքով 15 մլն դրամով վաճառել է տվել հողամասը և շորթմամբ հափշտակել գումարը․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից կատարված հափշտակության, շորթման, ապօրինի կերպով զենք պահելու, խուլիգանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչը մտերմանալով նույն մարզի բնակչուհու հետ և շփման ընթացքում տեղեկանալով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 0.009 հա մակերեսով հողամասի մասին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հիշյալ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն իր կողմից նշված ծանոթին հանձնելու անօրինական պահանջ է ներկայացրել կնոջը՝ սպառնալով նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել:

Վերջինս էլ տեղյակ լինելով, տղամարդու կողմից նախկինում կատարված մի շարք հանցագործությունների մասին, իրեն հանգիստ թողնելու համար համաձայնել է նրա պահանջներին և 2019թ. հուլիսի 19-ին տղամարդու կողմից նշված ծանոթի հետ գնացել է  նոտարական գրասենյակ, որտեղ ձևակերպել է հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 15.000.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է այն, սակայն որևէ գումար դրա դիմաց չի ստացել, ինչի արդյունքում 39-ամյա տղամարդը շորթմամբ հաշփտակել է առանձնապես խոշոր չափերի վերոհիշյալ հողամասը:

Բացի այդ, 39-ամյա տղամարդը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ ընդհանուր 7,66 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:

Քննությամբ պարզվել է, նաև որ տղամարդը 2019թ. հոկտեմբերի 4-ին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանյան բանկերից մեկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 8.094.875 ՀՀ դրամ գումար: 

Այնուհետրև, 2019թ. դեկտեմբերի 21-ին ներկա գտնվելով ծանոթներից մեկի ծննդյան տարեդարձին, խնջույքի մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված և հրազեն հանդիսացող ատրճանակից, ներկա գտնվող անձանց կյանքի և առողջության համար իրական վտանգ ստեղծելով, մի քանի անգամ կրակ է արձակել՝ խաթարելով ռեստորանային համալիրի բնականոն գործունեությունը, որից հետո հաջորդ օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում,  նույն հրազենից անզգուշությամբ կրակ է արձակել իր ձախ ոտքին և տեղափոխվել բժշկական կենտրոն: Նշված հրազենը խուզարկությամբ հայտնաբերվել է և առգրավվել: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ավելին․․․