Կզողն ու կզցնողը
Երևանում Ձախ Հարութի համերգն էր: Թերևս բոլորս ենք ժամանակին սիրել Հարութին: Նրա կատարումները, անկախ ոճային մատուցումներից, ընկալելի էին հասարակության բոլոր շերտերի համար: Հարութով զմայլվում էին շատերը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջերս, հասարակության մի զգալի մասին հիասթափեցրեց:
Մինչ այս իրադարձությունները, գանք ի սկզբանե: Ձախ Հարութի նախորդ համերգներից մարդիկ տպավորված չէին: Դրանք հիմնականում անցնում էին ակումբային միջավայրում: Գիտեք, եթե Լիլիթ Կարապետյանը կամ Օլգա Այվազյանը հանդես գան նման ձևաչափով, դա ընդունելի է: Մարդիկ ինչ-որ մի փուլում, դեռահասների համար վաուկում են լցրել: Հետո անցել են ժամանակներ, նրանք կորցրել են իրենց արդիականությունը և եկել են նորերը: Բնավ վերապահում չունենք վերոնշյալ անձնանց նկատմամբ: Բայց եկենք ընդունենք, որ նրանք Ձախ Հարութ լեգենդի կոլիբրի չեն:
Հարութի հեղինակության վրա ազդեց վերջին իրադարձությունները: ՀՀԿ միջոցառման ժամանակ, նա պարզապես ծալապատիկ եղավ իշխող վարչակարգի առջև: Անկեղծ ասած, սույն մոտիվացիան անհասկանալի է: Հարութ ջան, քեզ համար ԱՄՆ-ում ապրում էիր, պետք է՞ր հետադարձ հայացք նետել: Պարզվեց, ոչ միայն պետք էր, այլ նաև ցանկանում էր անցյալի հաղթողի դափնին նվաճել: Ու այսօր նվաճեց: Հայտնի դրվագի արտացոլումից հետո, նա արշավ սկսեց հայկական մեդիա դաշտի նկատմամբ: Փակել տվեց կամ զգուշացրեց որոշ կայքերի յութուբյան էջերը: Իսկ հետո, սկսեց իր համերգը: Լեգենդին սազական չէ նման գործելաոճ: Լեգենդին պետք է դիմավորեին հրապարակում, այլ ոչ թե ` ուսանողական խորհուրդները տոմսեր բաժանեին: Լեգենդը մեռավ:
Ատոմ Ոսկանյան, Armenia24.info
Լուսանկարը ` news.am կայքի: