ԱԺ նախագահը հյուրընկալել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին, քննարկել են երկրի ներքաղաքական վիճակին վերաբերող հարցեր
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին եւ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջեւ ձեւավորված համագործակցության նոր ֆորմատին: Ալեն Սիմոնյանը արժևվորեց ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով Սփյուռքի հայ համայնքներում վերջինիս ունեցած դերակատարությունը:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, անդրադառնալով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին ու երկրի ապագային, կարեւորեց օրենսդիր մարմնի գործունեությունը, առաջիկայում ընդունվելիք օրենքներն ու որոշումները:
Ավելին․․․