Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք
Իրանական կողմը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր երկրի կարիքներն են դարձել այն բանի պատճառը, որ մենք դադարեցրել ենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,- ասել է նա:
Ռաջաբի Մաշհադին նաև տեղեկացրել է Աֆղանստան արտահանության կրճատման մասին: «Այսօր առկա պայմանագին համապատասխան մենք Աֆղանստանին ենք մատակարարել 13 մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 100 մեգավատ»,- հավելել է նա:
Ավելին․․․