ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու որոշման սահմանադրականությունը
Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։
Ինչպես տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը, ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: