Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Legal

Պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպք․ ՔԿ–ն ներկայացրել է Գյումրու նախկին քաղաքապետին առաջադրված մեղադրանքների մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերի օժանդակությամբ, 2001-2011թթ. ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ՝ պետության և համայնքի շահերին պատճառելով էական վնաս, իսկ որոշ դեպքերում՝ անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:

Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2001թ. հունիսի 25-ի որոշմամբ բարեկարգման, կանաչապատման, բացօթյա սրճարանի կազմակերպման, բացօթյա էստրադայի տեղադրման և այլ փոքր օբյեկտների տեղադրման ու կառուցապատման նպատակով քաղաքային զբոսայգու՝ 0.13 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրել է իրեն և եղբորը հավասար բաժնեմասերով պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ին: Այնուհետև՝  2002թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինարարության թույլտվությունը` քաղաքային զբոսայգու տարածքում՝ նույն հողամասում, սրճարանային համալիրի շինմոնտաժային աշխատանքների կատարման համար, ապա՝ 2006թ. նոյեմբերի 1-ին, «Անբերդ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանային համալիրի լրակառուցման և ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել է նաև 0.103520 հա մակերեսով հողամասը: Այնուհետև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմված կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 5 տեղեկանքները ներկայացվել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանմանը, որոնց մեջ ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված հողամասերի շարքում: Նշված տեղեկանքների հիման վրա՝ նշված հողամասերի նկատմամբ  2006թ. դեկտեմբերի 26-ին գրանցվել է «Անբերդ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, որի արդյունքում 3.043.488 ՀՀ դրամ կադաստրային արժեքով քաղաքային զբոսայգու հիշյալ հողամասը Վ.Ղուկասյանը փաստացի դարձրել է իր և եղբոր սեփականությունը:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Ֆուրմանով փողոցի հարևանությամբ գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 300.0 քմ մակերեսով Սայաթ-Նովա 6 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2006թ. մայիսի 30-ին, նշված 2․734․200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է ՓԲԸ-ի` վարչական շենք կառուցելու նպատակով:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, 2006թ. օգոստոսի 11-ին խախտելով «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի հարևանությամբ գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 655.0քմ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել վերոնշյալ «Անբերդ» ՍՊ ընկերությունը: Այնուհետև իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 655.0քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, ապա՝ 1.925.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որից հետո՝ 2007թ. հոկտեմբերի 4-ին, տվել է շինարարության թույլտվությունը, և հողամասի վրա կառուցվել է առևտրի և սպասարկման օբյեկտ:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է զինվորական սովխոզի տարածքի 210.0քմ չափերի հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 210.0քմ չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, որ իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն, հիշյալ հողամասն օտարել է իրեն, որից հետո հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել է օրինական:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է նախկին զինվորական սովխոզի տարածքի 400.0քմ չափերի Ա06-303 ծածկագրով հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 400.0քմ չափերի չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, թե իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն՝ օտարել է իրեն և հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել օրինական:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, 2006թ. հոկտեմբերի 6-ին հանդիսանալով համայնքի աճուրդային հանձնաժողովի նախագահ, դիտավորյալ իր կողմից կայացրած պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշման մեջ չի ներառել այն հանգամանքը, որ Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան: Ապա՝ նույն օրը կայացած աճուրդի ընթացքում 3.857.427 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված շինությունն օտարել է քաղաքացու, որից հետո՝ 2008թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինության քանդման թույլտվությունը:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ 31 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 1598.75 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո` 2007թ. նոյեմբերի 19-ին, հիշյալ 3.060.007 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել է ՍՊԸ-ի:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարն, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 100.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. դեկտեմբերի 3-ին, հիշյալ՝ 765.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով Մարմաշենի խճուղի 9/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վ. Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. մարտի 17-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը 2008թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող հողատարածքն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել «Անբերդ» ՍՊ ընկերությունը, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 930.0քմ մակերեսով Ռուսթավելի 63/3 հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2.734.200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված հողամասը, մարտի 24-ի որոշմամբ, օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` կառուցապատման նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 360.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/8 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2008թ. մայիսի 7-ին հիշյալ՝ 689.040 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Շչերբինայի 19գ հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն:

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/9 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից 1200.0 քմ մակերեսով Մ.Մկրտչյան 48 հասցեով հասցեավորված առանձնացման նպատակով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2010թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ 2.296.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հիշյալ հողամասն առանձնացրել է որպես գույքային միավոր, որի արդյունքում նշված ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչը հնարավորություն է ստացել օտարել այն և 2010թ. մարտի 29-ին հողամասն օտարվել է քաղաքացու:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի ¾ հասցեի, համայնքային սեփականություն հանդիսացող 325.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև՝ 2010թ. հոկտեմբերի 12-ին, հիշյալ՝ 622.050 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2010թ. նոյեմբերի 18-ին, հիշյալ՝ 3.240.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որի վրա հետագայում կառուցվել և շահագործվել է գազալցակայան:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղ 11/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. փետրվարի 24-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:

Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 267.51 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 332.247 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 758.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 941.436 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելին․․․