Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
World

Բաքուն խափանել է բանակցությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներն ու կողմերին կոչ անում անել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար:

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15–ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա»,– ասվում է հայտարարության մեջ:

Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը լարված էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 15–ին, երբ Ադրբեջանի Զինուժը կառավարվող հրթիռներով խոցեց ԼՂՀ ՊԲ «Оса» զենիթահրթիռային համակարգը, իբր թե տեղեկություններ ունենալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռի հնարավոր խոցման մասին, միանգամայն նոր բան էր: Միջադեպի նախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բազմանշանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ պատրաստ են հանդիպման, որը պետք է կայանար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան հունիսին սպասվող այցից հետո:

Ռուսական Regnum կայքի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ «հիմա, ամենայն հավանականությամբ, եթե նման այց կայանա էլ, ապա անհրաժեշտ կլինի փոխել ավելի վաղ հաստատված օրակարգը, որոշել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման համար պայմանների հետագա հստակեցումը: «Փաստացի Բաքուն որոշել է տոռպեդահարել այդ ջանքերը»,– նշել է Տարասովը:

Ուշագրավ էր դեպքերի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը: Մեջբերում ենք հատվածաբար. «Ադրբեջանի թռչող սարքերի թռիչքներին ուղղված իրական վտանգը չեզոքացնելու և Ադրբեջանի օդային տարածքի խորությամբ հսկողության փորձերը կանխելու նպատակով՝ հայկական ՀՕՊ–ին պատկանող «Оса» զենիթահրթիռային համակարգը, լինելով լեգիտիմ օրինական թիրախ, ոչնչացվել է: Այնպես որ հանդես գալով Լաչինի շրջանի բռնագրավման 25–ամյակի և Հայաստանի նախագահի կողմից Մադրիդյան նորացված սկզբունքները մերժելու օրը, Մինսկի խմբի համանախագահները, ղեկավարվելով իրենց իսկ կողմից պատրաստված Մադրիդյան նորացված սկզբունքներով, նախևառաջ, պետք է պահանջեին հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի բռնազավթված տարածքներից և կոչ անեին շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա, ինչպես ամրագրված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշման մեջ»:

Սակայն հայկական կողմը, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկբունքների մասին չի խոսում: Մայիսի 18–ի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին, ասել էր հետևյալը. «Ստատուս–քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է: Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում»:

«Այստեղից հետևում է, որ բանակցությունների սեղանին դրված է Կազանի փաստաթուղթը: Գուցե, ինչ–որ նոր տարբերակներով»,– կարծում է քաղաքական վերլուծաբանը:

Ղարաբաղյան ուղղության վրա տեղի ունեցող շատ բան այս պահին անհասկանալի է: Հղում անելով բանակցությունների գաղտնիությանը, հակամարտող կողմերը փորձագետներին ստիպում են մտնել կանխատեսումների տիրույթ: «Ուստի շփման գծում հերթական սրացումների պատճառների համար կարելի է նշել մի քանի տարբերակ՝ անդրկուլիսային պայմանավորվածություն ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, այնպես էլ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում և «որոշակի ուժերի» (հնարավոր է՝ երկու կողմից էլ) ձգտումը խափանել դրանք: Կամ՝ կողմերից մեկի ձգտումը՝ ի շահ իրեն օգտագործել միջազգային ու տարածաշրջանային կոնյունկտուրան, որպեսզի հակամարտության գոտում իրադրությունը սրելու միջոցով խաղի մեջ մտնի այս կամ այն արտաքին ուժը»,– կարծում է Ս. Տարասովը:

Այս իրադարձություններից հետո կարծես թե չեղարկվել է նաև ԱԳ նախարարների եռակողմ հնարավոր հանդիպումը, որի մասին հայտարարել էր ադրբեջանական կողմը: «Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա, եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք»,– ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում