Փաշինյանը ասել է՝ այսօր չի կարող գերիների հարազատներին ընդունել, կմնանք այնքան, մինչեւ ընդունի. գերեվարվածի եղբայր
Մենք եկել ենք կառավարության շենքի դիմաց, որպեսզի իմանաք՝ վերջապես մեր երեխեքին ինչ ճակատագիր է սպասվում ,ու երբ են բերելու։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ գերիների ծնոնղների ու հարազատների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարվածներից մեկի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։ «Ուրիշ պահանջ մենք ընդհանրապես չունենք։ Մենակ իմանանք՝ երբ են մեր երեխեքին բերելու տան մեզ։ Կառավարությունը երկրի բարձրագույն ղեկավարման կառույցն է ու ուզում ենք այդ կառույցից մեր երեխեքի վերադարձի հետ կապված տեղեկատվություն ստանալ։