Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
uncategorized

Տեր Կյուրեղ քահանա Տալյան. «Սոդոմ–Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 17–ին ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը: Դեսպանատան կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ: Դեսպանատան քայլը դատապարտող «Հանուն օրենքի» հասարակական շարժումը երեկ բողոքի ակցիա էր կազմակերպել Բրիտանիայի դեսպանատան դիմաց, որին ներկա էին նաև Տեր Կյուրեղ քահանա Տալյանը և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը դատապարտելով Մեծ Բրիտանիայի դեսպանատան այդ քայլը՝ պահանջում էր դեսպանի հրապարակային ներողությունը հայ հասարակությունից՝ նրա քրիստոնեական զգացմունքները անտեսելու և պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: 1961 թ. Վիեննայի կոնվենցիան հստակ սահմանում է դիվանագիտական ներկայացուցչությունների պարտականություններն ու անելիքները: Ըստ շարժման անդամների՝ Բրիտանիայի դեսպանատան արածը չի համապատասխանում այդ կոնվենցիայի կողմից ընդունված ոչ մի սահմանմանը, ավելին՝ այդպիսով ոտնահարվել է մեր երկրի ազգի արժեհամակարգը:

Շարժման համակարգող խմբի անդամ Ծովինար Կոստանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ կոնկրետ ԼԳԲՏ հանրությունը ներկայացնող անձանց դեմ իրենք ոչինչ չունեն: Իրենց վրդովվեցրել է այն, որ բրիտանական դեսպանատունը լինելով դիվանագիտական ներկայացուցչություն՝ բացեիբաց իրականացնում է քարոզչություն՝ խախտելով դիվանագիտական էթիկայի կանոնները, այնինչ Բրիտանիայի դեսպանատունը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի այն արժեհամակարգին, որի կրողն է հայ հասարակությունը:

Շարժման մեկ այլ անդամ՝ Արման Ղուկասյանն էլ, նշում է, որ թեև իրենց նամակը վերցրեց դեսպանատան ներկայացուցիչը, սակայն վերջինս հրաժարվեց ներկայանալ՝ ինչը ևս մեկ անգամ ընդգծում է դեսպանատան՝ հայ քաղաքացիների նկատմամբ ունեցած արհամարհանքը:

«Նամակը հանձնեցինք, կսպասենք գրավոր պատասխանին: Մի քանի օրից դիմելու ենք նաև արտգործնախարարությանը, որպեսզի սթափ արձագանք տրվի: Այսօրվա՝ դեսպանատան անտարբեր վարքագիծը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ընդհանրապես չի հարգում Հայաստանի քաղաքացիներին: Դա դիվանագետի պահելաձև չէ, դիվանագիտական էթիկայից դուրս է: Վրդովմունք առաջացրեց ոչ թե այն, որ այդ դրոշն է ծածանվել, այլ այն, որ դիվանագիտության ֆունկցիան քարոզչությունը չէ: Ես չեմ ուզում գնահատական տալ ԼԳԲՏ համայնքի դրոշին, դա ինձ չի վերաբերում: Ուղղակի մենք չենք ուզում, որ դա քարոզվի: Նրանք մեր քրիստոնեական արժեքները չեն հարգում, անարգում են մեր ժողովրդին և մեր պետականությունը, որովհետև իրենք շատ լավ գիտեն մեր հասարակության մեծամասնության կարծիքը նշված երևույթի նկատմամբ»,– նշեց նա:

Ակցիային ներկա գտնվող Խաչիկ Ստամբոլցյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի արտգործնախարարությունն ըստ Վիեննայի կոնվենցիայի պետք է պահանջի, որ Բրիտանիայի դեսպանը լքի մեր հանրապետության տարածքը. «Էս դեսպանը իրավունք չունի այստեղ մնալու, որովհետև սա մարդկության դեմ կազմակերպված ահավոր ակցիա է»: Տեր Կյուրեղ քահանա Տալյանն էլ միայն մեկ նախադասություն հավելեց. «Սոդոմ–Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում