Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ–ում առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սագանելիձեին՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում ունեցած ներդրման համար և հետագա հաջողություններ մաղթել նրան:
Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունները, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքերը հնարավորություն են տալիս հետևողականորեն ամրապնդել միջպետական հարաբերությունները և պահպանել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:
Ավելին․․․