Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը. դիմելու են Վճռաբեկ դատարան
Ինչպես ի սկզբանե նախանշել էինք Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սիսիանի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Պաշտպանի խոսքով՝ իրենց համար սպասելի էր նման որոշումը։ «Մենք համոզված էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում կկայացնի։ Որոշումը ստանալուց և ծանոթանալուց անմիջապես հետո դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,- նշեց պաշտպանը։
Ավելին․․․