ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Հայկարամ Մխիթարյանը
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը։ Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»,-ասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը մահացել է երեկ՝ դեկտեմբերի 13-ին, 55 տարեկան հասակում։