Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի դեմ պայքարի անհետացած ծրագիրը, որը կարող էր տասնյակ հազարավոր կյանքեր փրկել
Բրիտանիայում գտել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի մասին 16 տարի առաջ կորած ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրել է The Independent-ը:
Վարակի տարածման հակազդման ռազմավարությունը մշակվել է դեռևս 2005 թվականին։ Այդ ժամանակ երկրի իշխանությունները վախենում էին SARS կորոնավիրուսից և դրա հարուցած ծանր սուր շնչառական համախտանիշից:
«Ես բացարձակ տեղեկություն չունեմ, թե ուր է այն այդ ժամանակ անհետացել»,- խոստովանել է ծրագրի ստեղծողներից մեկը:
Ավելին․․․