Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումների իր ճանապարհին. Անգելա Մերկելը՝ Նիկոլ Փաշինյանին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։
Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։ Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում»։