Փորձագետները նշել են սմաթֆոնների մատակարարման 2021 թվականի առաջատարին
Չինական Xiaomi ընկերությունն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղը 2021 թվականի երկրորդ եռամսյակում սմարթֆոնների՝ եվրոպական շուկա մատակարարումներով, այդ թվում և Ռուսաստան: Նման եզրակացության են եկել Strategy Analytics-ի մասնագետները:
Չինական տեխնոլոգիական հսկային հաջողվել է զբաղեցնել շուկայի 25.3 տոկոսը՝ ավելի քան 12 մլն բջջային մատակարարելով: Հարավկորեական Samsung ընկերությունը կորցրել է առաջատարի դիրքը՝ զբաղեցնելով շուկայի 24 տոկոսը՝ 12 մլն բջջային հեռախոսի մատակարարմամբ:
Երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան Apple-ը՝ 19.2 տոկոս մասնաբաժնով և 9 մլն մատակարարված սմարթֆոնով:
Ինչպես վերլուծաբանները նշում են, չինական ընկերության առաջխաղացումը պայմանավորված է մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսպանիայում և Իտալիայում, դրա արտադրանքի պահանջարկով: Սպառողներն ավելի հաճախ ընտրում են ապրանքանիշի ոչ թանկարժեք հեռախոսները:
Ավելին․․․