Վրաստանը մտել է կորոնավիրուսի տարածման «գագաթնակետի տասնօրյա փուլ»
Կորոնովիրուսի ակտիվ տարածման և նոր հակառեկորդի ֆոնին՝ Վրաստանը մտել է հիվանդության գագաթնակետի փուլ, որը կշարունակվի մոտ 10 օր: Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության առաջին փոխնախարար Թամար Գաբունիան:
«Ներկա փուլում ամենակարևորն արդեն իսկ գործող սահմանափակումներին հետևելն է: Այսօր միջգերատեսչական խորհուրդը քննարկել է գործող միջոցառումները և վերահսկման խստացումը, ինչպես նաև դիմակ կրելու խիստ պահանջը, քանի որ դիմակը կորոնավիրուսից պաշտպանվելու գլխավոր միջոցներից մեկն է: Միջոցների խստացում դեռ չի նախատեսվում, կարևորը գործող սահմանափակումների պահպանումն է »,- ասել է Գաբունիան:
Փոխնախարարը կոչ է արել բնակչությանը դիմակ կրել, որտեղ որ հնարավոր է:
Ավելին․․․