Լիտվայում սահմանային անցակետերը լի են միգրանտներով, որոնց թիվն օրեցօր ավելանում է
Լիտվայի սահմանային անցակետերում ներկայում տեղակայված է 2 հազար միգրանտ՝ եկած Բելառուսից: Անօրինական միգրանտներին տեղակայելու համար Վիլնյուսը դիտարկում է ԵՄ անդամ մյուս երկրներին դիմելու հնարավորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լիտվան հասել է սահմանային անցակետերում միգրանտների տեղաբաշխման հնարավորությունների վերջնակետին: Լիտվայի Պետական սահմանի անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամաս Լյուբաևասը նշել է, որ երկրի բոլոր անցակետերը լցված են:
«Բոլոր սահմանային անցակետերը լի են միգրանտներով: Նրանց տեղակայելու հարցում մենք հասել ենք մեր հնարավորությունների առավելագույնին»,- ասել է նա:
Ավելին․․․