«Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն». Էրդողան
Թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր հրդեհի վայրերում տիրող իրավիճակին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի: Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
«Այս պահին ունենք 410 մարդ, որոնք տուժել են հրդեհներից: 400 մարդ դուրս է գրվել, 10-ը գտնվում է ստացիոնար բուժմանմ մեջ», - ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ:
Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են:
Ավելին․․․