Հարթաշենի բնակիչների 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք, որտեղ այժմ ադրբեջանական զորքերն են․ անասուններն այսօր վերադարձվել են, ևս 10-ը կորած են․ վարչական ղեկավար
Սյունիքի մարզի Հարթաշեն բնակավայրի բնակիչների պատկանող 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն երեկ գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք, որն այս պահին, ինչպես ասաց վարչական ղեկավարը, չեզոք գոտի է, և հարևանությամբ այժմ տեղակայված են ադրբեջանական զորքերը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը։
«Բանակային կորպուսի հրամանատարության ջանքերով՝ այսօր 17։00-ի դրությամբ այդ 31 խոշոր եղջերավոր անասունները վերադարձվել են իրենց տերերին»,-հայտնեց նա։
Խաչատրյանը նշեց նաև, որ այս պահին ևս 10 խոշոր եղջերավոր անասուն կորած է, և մառախուղի պատճառով դժվարանում են գտնել, սակայն դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք անասուններն անցել են Սև լճի տարածքի այն հատված, որտեղ այժմ ադրբեջանական զորքերն են տեղակայված, թե՞ ոչ։
Ավելին․․․