«Երևանի և Բաքվի հետ շփումների մեջ ենք». Պեսկովը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին
Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին, աշխատում են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների կետեր տեղադրել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:
«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում է տեղի ունեցել: Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան վերցնել Հայաստանի սահմանը պաշտպանության տակ և չի վախենում արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից:
«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Ավելին․․․