Ուկրաինան ու ԱՄՆ-ն ռազմական համաձայնագիր կստորագրեն
Հուլիսի 28-ին կայացած նիստում Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Միացյալ Նահանգների հետ ռազմատեխնիկական ծրագրերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը և լիազորել է պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին ստորագրել այն: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Ըստ բացատրական գրության, համաձայնագիրը նախատեսում է ռազմատեխնիկական նախագծերի զարգացում, որոնք ուղղված են Ուկրաինայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող ժամանակակից զենքով և ռազմական տեխնիկայով զինելուն:
«Համաձայնագրի նախագծի էությունը հետազոտությունների, մշակումների, փորձարկումների և գնահատման ոլորտում նախագծեր ստեղծելն է Ուկրաինայի պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության նախարարության միջև, ապահովել հետազոտության ոլորտում համապատասխան հնարավորությունների օպտիմալ օգտագործումը և նոր տեխնոլոգիաների զարգացումը, փոխգործունակության պայմանների ստեղծումը, և արդյունքներ ստանալը`հետազոտության, զարգացման, փորձարկման և գնահատման ոլորտում, համագործակցության միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելին․․․