Վթարի է ենթարկվել 44 օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոեւի մայրը
Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:
«Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին։ Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն», հայտնում է նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Այդոեւն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ֊ի օգոստոսի 10֊ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երեւանում։ Սովորել է Հայ֊Ամերիկյան բժշկական քոլեջում։ Զբաղվել է թեթեւ ատլետիկայով։ Նա ի սկզբանե ծառայության է անցել Ջաբրայիլում։