Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ համավարակի 4-րդ ալիքը տարածվել է երկրի բոլոր շրջանների վրա
Կորոնավիրուսային համավարակի 4-րդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի բոլոր շրջանների վրա: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սանիտարական վիճակը շարունակում է վատթարանալ, համավարակի 4-րդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի ամբողջ տարածքի վրա»-տեղեկացրել է Ատտալը:
Նրա խոսքերով`հիվանդության բռնկումներ են նկատվում ամբողջ հանրապետությունում, «գրեթե բոլոր գերատեսչությունները հիվանդության տարածման տեմպերով գտնվում են կարմիր գոտում»:
Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ երեքշաբթի գրանցվել է գրեթե 27,000 նոր դեպք, այնինչ անցած 7 օրերի միջին օրական աճը 19 000 էր: