Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays
uncategorized

Արմատական փոփոխություն տնտեսական քաղաքականության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, թե՛ խորհրդարանական, թե՛ մայրաքաղաքի ավագանու ընտրությունները եղան, ավարտվեցին: Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորություններն այդ ընտրություններից:

– Ես կարծում եմ, որ հարկավոր է Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ կատարել: Պետք է մի քիչ ավելի դեմոկրատացվի ընտրական համակարգը: Որովհետև ռեյտինգային թեկնածուների մասնակցությունը ուղղակի թույլ չտվեց, որ մարդիկ ազատ կողմնորոշվելու հնարավորություն ունենային: Իսկ ռեյտինգային թեկնածուները, ովքեր ունեին և՛ ֆինանսական, և՛ վարչական ռեսուրսներ, հաճախ նաև` իշխանական լծակներ, կարողացան մարդկանց ապակողմնորոշել: Կամ ավելի ճիշտ` կողմնորոշել դեպի իրենց թեկնածությունը:

Ըստ էության ոչ թե կատարվում էր քաղաքական ընտրություն, այլ մարդիկ ռեյտինգային թեկնածուներից ելնելով էին ընտրում կուսակցություններին: Մինչդեռ պետք է հակառակը լիներ` ընտրեին կուսակցությանը, և դրանից հետո նոր միայն` ռեյտինգային թեկնածուին:

Կարծում եմ, որ հաջորդ ընտրությունների ժամանակ առաջնային դերակատարությունը պետք է տրվի կուսակցությանը, որ մարդիկ կուսակցությանը ընտրեն նախ և առաջ:

– Այսինքն` կարելի է ասել, որ գաղափարական ընտրություն չեղավ, այն մղվեց երկրորդ պլան: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ որպես այդպիսին ձևավորվեց նաև մեր խորհրդարանը: Խորհրդարանում կնվազի գաղափարական հենքը:

– Դժվար է նման գնահատական տալ: Որովհետև Հանրապետական կուսակցությունը պահպանողական գաղափարախոսություն է դավանում: Հայտնի է նաև Դաշնակցության գաղափարախոսությունը: «Ելքն» էլ լիբերալ դեմոկրատական ուղղվածություն ունի: «Ծառուկյան» դաշինքը ևս լիբերալ ազատական ուղղվածություն ունեցող կուսակցություն է:

Այստեղ բացակայում են սոցիալիստական ընդգծված ուղղվածության քաղաքական ուժերը, որոնք կարող էին սոցիալական բնույթի լուրջ խնդիրներ բարձրացնել:

Օրինակ՝ վերջերս հրապարակվեցին տվյալները և պարզվեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոմունիստական կուսակցությունը հիմնականում իր խոսքը նվիրել է սոցիալական և տնտեսական հարցերին: Նա ավելի շատ է խոսել այդ թեմաներով, քան Հանրապետական կուսակցությունն է այդ մասին խոսել իր` անհամեմատ շատ րոպեների ընթացքում: Նույն պատկերն է մյուս կուսակցությունների առումով:

Եվ բնական է, եթե դու քո ծրագրերը ներկայացնելիս սոցիալական և տնտեսական հարցերին քիչ ժամանակ ես տրամադրում, ապա դա խոսում է այն մասին, որ խորհրդարանում ևս այս թեմաները քեզ համար երկրորդական պլանում են լինելու:

Իսկ մենք` որպես սոցիալիստական ուղղվածության ուժ, կարևորել ենք սոցիալական, տնտեսական քաղաքականությունը: Որովհետև եթե տնտեսությունը լինի արդյունավետ, և միտված լինի ապագային, ապա կլուծվեն նաև սոցիալական խնդիրները: Եվ մեր առաջարկած օրենքները ևս կբխեին նույն տրամաբանությունից:

– Իսկ ինչպե՞ս եք բացատրում, որ մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով բնակչության 30 տոկոսից ավելին աղքատ է, սոցիալական ուղղվածության կուսակցություններին ձայն չտրվեց, մարդիկ չգնացին սոցիալիստական գաղափարախոսությունների հետևից:

– Ես սկզբում ասացի. մարդիկ ոչ թե ընտրում էին գաղափարախոսությունը, այլ ընտրում էին առանձին անձի, ի դեմս ռեյտինգային թեկնածուների: Իսկ ընտրողների համար «գայթակղիչ» լծակներ ունեին հիմնականում Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները: Փաստորեն մարդիկ ընտրությունների էին գնում իրենց առօրյա խնդիրները լուծելու համար նաև:

– Համենայնդեպս, այսպիսին էին ընտրությունները, և ձևավորվեց այսպիսի խորհրդարան: Դուք ինչպիսի՞ երկիր եք կանխատեսում ունենալ առաջիկա 4–5 տարիների ընթացքում:

– Ես այս հարցում կարևորում եմ արտախորհրդարանական ուժերի պայքարը սոցիալական խնդիրների լուծման հարցերում: Ե՛վ հասարակական կազմակերպությունները, և՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերը պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ Ազգային ժողովը ստիպված լինի ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կհանգեցնեն տնտեսության զարգացմանը:

Քանզի մեզանում այսօր անհրաժեշտ են տնտեսության զարգացմանը նպաստող օրենքներ: Այն է` հարկային ճնշումը նվազեցնող, հարկային դաշտն ընդլայնող օրենքներ, արդյունաբերական քաղաքականության մասին օրենք, որոնք կնպաստեն տնտեսության արդյունավետության բարձրացմանը:

Մենք պետք է նաև հանրային կարծիք ձևավորենք և հանրային գիտակցության մեջ ամրապնդենք այն մտայնությունը, որ այսուհետև հարկավոր է գնալ հենց այս ուղղությամբ: Որովհետև շարունակել նույն սոցիալ–տնտեսական քաղաքականությունը, որն ունենք մինչ օրս, այլևս էֆեկտիվ չէ: Այն արդյունավետ տնտեսության կառուցում չի կանխատեսում:

Պետք է արմատական փոփոխություն տեղի ունենա տնտեսական քաղաքականության մեջ. բարձրացվի պետության դերը, խորացվի պետություն և մասնավոր գործընկերությունը, պետությունը պետք է տնտեսվարողներին ցածր տոկոսով վարկեր տրամադրի, պետությունը պետք է տնտեսվարողի համար շուկաներ գտնի: Մի խոսքով` այն, ինչ արվում է քաղաքակիրթ երկրներում:

Իսկ այսօր մենք որդեգրել ենք ազատ շուկայական լիբերալ տնտեսություն և ամեն ինչ թողել ենք շուկայի քմահաճույքին. ինչպես շուկան կկամենա, այնպես էլ կզարգանա տնտեսությունը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում