ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց
ՌԴ Պն-ից հայտնել են, որ այսօր ԼՂ զորավարժարաններից մեկում պայթյունավտանգ առարկաների ոչնչացում է տեղի ունենում:
«Այսօրվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 40 պայթյունավտանգ առարկա, որոնք հայտնաբերել են ականազերծման խմբերը բնակավարերի մոտակա տեղանքում մաքրման աշխատանքներ իրականացնելիս: Ընդհանուր առմամբ, զորավարժարանում ավելի քան 2500 պայթյունավտանգ առարկա է ոչնչացվել: Տեղի բնակչության կողմից բողոք չի ստացվել»,- հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:
Ամեն օր հումանիտար արձագանքման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա է ոչնչացնում զորավարժարանում, այդ թվում` ականներ և տարբեր տրամաչափերի հրետանային արկեր:
Ավելին․․․