Հայաստանը բանակցություններ է վարում ամերիկյան «Մոդերնա» պատավստանյութը ձեռք բերելու ուղղությամբ (տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության թվերի աստիճանական աճ կա, առողջապահության նախարարը հայտնել է, որ աշնանը սպասվում է նոր ալիքի վտանգ: Նա չի բացառել, որ երկրում կա վիրուսի «Դելտա» շտամը, բայց այս պահի դրությամբ բացահայտված դեպքեր չեն գրանցվել:
«Իհարկե, Հայաստանում շրջանառվում է, որովհետև ունենք բաց սահմաններ և՛ Ռուսաստանի հետ, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է դեպքեր կան»,- նշել է նախարարը և տեղեկացրել նաև, որ առողջապահական համակարգը դեռևս շարունակում է լարված աշխատել:
Հայաստանում վերջին 3 շաբաթվա ընթացքում գրանցվել է պատվաստում ստացածների կտրուկ աճ: Այս պահի դրությամբ ցուցանիշը ավելի քան 150 հազար պատվաստված քաղաքացու մասին է վկայում. «Հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստմանը նպաստելու նպատակով. ուշադրությունն ավելի մշակութային ոլորտ ենք ուղղել: Շուտով պատաստվողները վիճակահանությամբ կունենան ներկայացումների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: Հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար պետք է այսպիսի խրախուսական միջոցառումները տեղ գտնեն»,- ընդգծել է Ավանեսյանը: