Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար․ Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար։
2020 թվականի պատերազմից 7 ամիս անց, շուրջ 100կմ սահման անպաշտպան թողնելը, անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ չիրականացնելը, ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը կրող պաշտոնյաների նկատմամբ առ այս պահը համապատասխան ընթացակարգերով իրավական գործընթաց չեն սկսել։