ԱՄՆ-ում առաջին անգամ արհեստական սրտի փոխպատվաստում է իրականացվել
Ամերիկացի վիրաբույժներն առաջին անգամ հաջողությամբ իրագործել են ֆրանսիական CARMAT ընկերության ստեղծած Aeson արհեստական սրտի փոխպատվաստում, գրում է lenta.ru-ն` մանրամասնելով, որ այն սնուցվում է արտաքին սարքից:
Կենսահամատեղելի նյութերից պատրաստված արհեստական սրտում ներդրված է տվիչների և ալգորիթմների կոմբինացիա, որի շնորհիվ պահպանվում է սրտխփոցի տեմպն ու մարմնում արյան շրջանառությունը:
Արհեստական սիրտը ստեղծվել է օգնելու նրանց, որոնց սիրտն այլևս չի կարող արյուն մղել երկու խցիկներով: Այն ամբողջովին փոխարինում է բնական սիրտը, չնայած նախատեսված չէ մշտական օգտագործման համար, և ավելի շուտ ծառայում է որպես ժամանակավոր տարբերակ (մոտավորապես վեց ամսվա համար) լիարժեք սրտի փոխպատվաստումից առաջ:
Աղբյուր
Ավելին․․․